Երեք բրիտանացիներ, որոնցից մեկը թոշակառու է, Իռլանդիայում դատապարտվել են 8-10 տարվա ազատազրկման 300 մլն դոլարի կոկաին Բրիտանիա տեղափոխելու ձախողված փորձի համար:

Նրանք ձերբակալվել են սեպտեմբերի 22-ին, էլիտար նավում: Տղամարդիկ ժամանում էին Վենեսուեալայից: Նավը հայտնաբերվել է Իռլանդիայի արեւմտյան ափերից 322 կմ հեռավորության վրա, վատ վիճակում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատախազների խոսքով, տղամարդիկ եղել են հուսահատ վիճակում, նրանք մի քանի օր հաց չէին կերել, իսկ ջուրն էլ վերջանում էր: Նրանցից մեկը սովից սկսել է կոկաին օգտագործել: