Արդեն 16-րդ անգամ անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկեց ապրիլի 2-ին փառատոնի  բարեկամ, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգով:

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի հավաստմամբ, ապրիլ ամիսը շատ խիտ  եւ հագեցած է  մեծանուն երաժիշտների այցերով:Հատկանշական է  որ կատարողները հենց  ապրիլ ամսին են գալիս  իրենց խոնարհումն ու հարգանքը  մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 27-ին, ժամը 19:30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա  օպերային հանրահայտ, աշխարհահռչակ սոպրանո՝ Մարիա Գուլեգինան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Ծրագրում՝ Ջուզեպպե Վերդի, Ջակոմո Պուչինի  եւ  ՈՒմբերտո Ջիորդանո: