Թուրքիայում հերթական դեպքն է տեղի ունեցել, որը փաստել է, որ հայերի նկատմամբ ատելությունը դեռ շարունակվում է։
Թուրքական Evrensel պարբերականի փոխանցմամբ՝ Վան քաղաքում տեղի է ունենալու «Հայերի եւ ասորիների ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով կոնֆերանս։ Այս մասին հայտարարությունները փակցված են Վանի կենտրոնական փողոցներում։
Փողոցներում տեղադրված անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են Հայոց ցեղասպանության մասին պաստառի մոտ կանգնած ոստիկանական մեքենայից դուրս գալիս 3 ոստիկան, որոնցից 2-ը ուշադիր նայում են, որ մարդ չտեսնի, իսկ մեկն արագ պոկում է պաստառը։
Թուրք ոստիկանի կողմից Հայոց ցեղասպանության մասին պաստառի պատռելը վրդովեցրել է Վանի բնակչությանը։






























