Ռուսական բանակը 50 տոկոսով պայմանագրային է դարձել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:

«Այսօր մենք 300 հազար պայմանագրայիններ ունենք, որոնք ծառայություն են անցնում շարքային եւ սերժանտական կազմում, եւ մոտ 200 հազար սպաներ: Այսպիսով մեր բանակի 50 տոկոսով պայմանագրային է»,-հայտարարել է Պանկովը:

Պաշտոնյան հայտնել է, որ ռուսները բարձր հետաքրքրություն են ցուցաբերում բանակի նկատմամբ եւ պոտենցիալ պայմանագրայինների շրջանում ոգեւորության աճ կա: