Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Այգեձոր գյուղի երկհարկանի տներից մեկի առաջին հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեձոր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում:

Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են 86-ամյա Վ. Թ.-ի կիսաայրված դին: