Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների լավ կազմակերպված լինելը կնպաստի, որպեսզի աշխարհում Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ բարձրաձայնվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ ինչքան էլ որ ընդդիմադիր հայացքներ ունենա, չի կարող շնորհակալություն չհայտնել կազմակերպիչներին:
«Այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները, Հայաստանի ունեցած հնարավորությունների սահմանում, շատ լավ էին կազմակերպվել, ինչն ինձ համար էլ անսպասելի էր: Դրանք շատ լավ անցկացվեցին: Ինչքան էլ որ խիստ ընդդիմադիր եմ, չեմ կարող կազմակերպիչներին չասել՝ ապրեք»,-ասաց Հայրիկյանը:



























