Փրկարար ծառայությունն ապրիլի 25-ին, ժամը 20.58-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 33 OV 721 եւ «Ռենո» մակնիշի 32 LO 827 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 1965 թ. ծնված Ա. Գ.-ը («Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ) հոսպիտալացվել է «Մալաթիա» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: