Sunday Times պարբերականի էլեկտրոնային տարբերակը հրապարակել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ամենամյա ցանկը: Այն գլխավորել է ծնունդով Օդեսայից գործարար Լեոնարդ Բլավանտիկը, ով Warner Music ձայնագրման ընկերության սեփականատերն է, ինչպես նաեւ բաժնեմաս ունի «Ռուսալ»-ում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Access Industries ներդրումային ընկերության ղեկավարի կարողությունը գնահատվում է 13.17 մլրդ ֆունտ սթեռլինգ (19.91 մլրդ դոլար):

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Hinduja Group-ի ղեկավարներն են՝ Հինդույա եղբայրները, որոնք կարողությունը գնահատվում է 19.65 մլրդ դոլար: Երրորդը Գելեն եւ Ջորջ Վեսթոններն են, որոնք Լոնդոնում մանրածախ առեւտրի կայսրություն ունեն, որոնց թվում են Selfridges եւ Primark խանութների ցանցերը: Նրանց կարողությունը 16.63 մլրդ դոլար է:

Ռուսաստանցի ձեռներեց Ալիշեր Ուսմանովի 14.81 մլրդ դոլարով այս տարի հայտնվել է ցուցակի չորրորդ տեղում: «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, ում կարողությունը նվազել է՝ հասնելով 11.02 մլրդ դոլարի, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: