Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, բախվել են երեք ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Էջմիածին հատվածում` Մուսալեռ գյուղում, Ֆ. Վերֆելի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TՍ 934 (վարորդ Ա. Ս.) եւ «Օպել» մակնիշի 17 UU 259 համարանիշի ավտոմեքենաները (վարորդ Գ. Մ.), այնուհետեւ «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 36-ամյա Կ. Բ.-ն տեղափոխվել է Երեւանի Արամյանց բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենաները եւ կատարել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհահատվածի մաքրման եւ լվացման աշխատանքներ: