Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպիսի ճնշումների է ենթարկվել, երբ 1999 թվականին առաջին անգամ գլխավորել է կառավարությունը: Սակայն նա չի բացահայտել, թե ինչպես է կարողացել հաղթահարել այդ ճնշումները:
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Նախագահը» ֆիլմի համար տված հացազրույցում նա համաձայնել է լրագրողի կարծիքին, որ 1999 թվականին երկիրը փաստացի մի խումբ օլիգարխներ էին ղեկավարում:
«Երբ ես կառավարության ղեկավարն էի, եւ երբ Ելցինը հայտարարեց, որ առաջադրվելու եմ նախագահի պաշտոնում, նրանցից ոմանք եկան իմ աշխատասենյակ, նստեցին իմ առջեւ եւ ասացին. «Դե, դուք հասկանում եք, որ դուք այստեղ երբեք նախագահ չեք լինի»: Ես ասացի՝ «Կտեսնենք»,- այն ժամանակվա իրադարձություններ է հիշել Պուտինը:





























