Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երեւանի Ջանիբեկյան փողոցի թիվ 51 տան բնակիչ, 22-ամյա Գոռ Մելքոնյանը իր վարած Nissan մակնիշի 34 DT 319 համարանիշի ավտոմեքենայով Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Գ. Մելքոնյանն ու նրա ուղեւորներ՝ Երեւանի Ջանիբեկյան փողոցի թիվ 59 տան բնակիչ, 22-ամյա Վաչիկ Սարգսյանն ու Բյուրականի բնակիչ, 21-ամյա Վոլոդյա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Աշտարակի, 1-ը՝ Արմենիա բժշկական կենտրոն:
Վարորդին եւ ուղեւորներին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները եւ իրենք էլ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոց:




























