Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Պոզներ» հաղորդաշարին տված հարցազրույցում պատմել է, որ Թուրքիայի նախագային Երեւան այցելության հրավեր է ուղարկել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

«Դա պարզապես ձեւական քայլ չէր: Ես Թուրքիայի նախագահին հրավիրեցի, որպեսզի միասին հիշենք զոհերին, հարգենք նրանց հիշատակը եւ, այդպիսով, կարողանանք միասին այնպես անել, որպեսզի նման հանցագործություններն ապագայում այլեւս չկրկնվեն: Նման հանդիպումը շատ կարեւոր ազդանշան կարող էր լինել»,- ասել է նա:

Նախագահը նաեւ հավելել է, որ գրեթե վստահ էր, որ նա չի գա, բայց «գոնե մեկ տոկոս հնարավորություն կար, եւ ես իմ պարտքը համարեցի հրավիրել նրան»: