Ռուս-թուրքական վերջին բանակցություններից հետո լուրեր տարածվեցին, թե Թուրքիան հետագայում կարող է Ռուսաստանին թույլ տալ Գյումրիի 102-րդ ռազմաբազան մատակարարել իր տարածքով, իսկ այժմ թուրքական իշխանությունները հերքում են այդ խոսակցությունները:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիան հրաժարվել է իր տարածքը տրամադրել Ռուսաստանին Գյումրիի ռազմաբազային մատակարարելու համար: Ավելին, ըստ ադրբեջանցիների՝ Ռուսաստանը զրկվել է իր բազան մատակարարելու հնարավորությունից, քանի որ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքը փակ է, եւ մնում է միայն Իրանի տարածքով իրականացնել մատակարարումները: Ադրբեջանցի ռազմական փորձագետ Իլդրիմ Մամեդովն անգամ առաջարկել է ԱՄՆ-ին վերականգնել «Caspian guard» (Կասպիական պահապան) ծրագիրը, «պարզելու, թե ինչ քանակությամբ զենք է Կասպից ծովով Ռուսաստանը մատակարարում Իրան»:
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, նշեց. «Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական բազային, դա հետսառըպատերազմյան իներցիայի ուժով այստեղ մնացած ռազմական միավոր է, ու դրա զուտ ռազմական նշանակությունը խիստ կասկածելի է նաեւ Թուրքիայից Հայաստանին պաշտպանելու առումով, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ թուրքական բանակի ցանկացած դասակի՝ զորանոցից դուրս գալը պիտի համաձայնեցված լինի Բրյուսելում: Այսինքն, բազայի նշանակությունը ռազմական տեսակետից այնքան էլ իմաստավորված չէ, մանավանդ, որ դիմացը կանգնած է թուրքական 3-րդ դաշտային բանակը»: Ըստ Մեհրաբյանի՝ այլ է այդ ռազմաբազայի քաղաքական բաղկացուցիչի հարցը: «Դա Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքական ներկայության կարեւորագույն դրսեւորումներից է»,- նշեց փորձագետը եւ հավելեց, որ զենքի ճանապարհը փակելու մասին խոսակցություններն ավելի են շեշտում Գյումրիի ռազմաբազայի գոյության վտանգավորությունը. «Իսկ քաղաքական տեսանկյունից էլ դա վտանգավոր է դառնում Հայաստանի համար, քանի որ կարող են այդ բազայի մատակարարումները թույլ չտալու անվան տակ պարզապես թույլ չտալ Հայաստանի մատակարարումները Ռուսաստանի կողմից: Հայաստանն ու Ռուսաստանը ներկայումս ռազմավարական գործընկերներ են, ռազմական դաշնակիցներ, եւ մեծ վտանգ է հարուցվում ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի համար»:
Փորձագետն անդրադարձավ նաեւ «Caspian guard» ծրագրին: «Դա մի ծրագիր էր, որը ուղղված էր ապագա խողովակաշարերի պաշտպանությանը ահաբեկիչներից, հանցավոր խմբերից: Նաեւ՝ դրա աշխարհագրությունը թույլ է տալիս վերահսկել ռուս-իրանական կապերը: Բայց, ի վերջո, Ռուսաստանը ու Իրանն ունեն միջազգային իրավունքից բխող ռազմական համագործակցության ծրագրեր, եւ անօրինական ոչինչ չկա, եթե մատակարարում իրականացվի»,- մանրամասնեց Մեհրաբյանը եւ հավելեց. «Եւ ես չեմ կարծում, որ Ռուսաստանը թուլատրի, որ երրորդ կողմը վերահսկի իր մատակարարումները Իրան, Իրանից էլ այլ երկիր: Ռուսատանը վճռականորեն կդիմադրի, իսկ կստացվի՞, թե՞ ոչ, դա կախված է „Caspian guard“-ի շահագրգիռ կողմերից, մասնավորապես ԱՄՆ-ից: Ուղղակի Հայաստանը եւս մեկ անգամ պետք է մտածի, թե որն է արտաքին քաղաքական իր առաջնահերթությունը: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը խարխլում է Հայաստանի անվտանգության հիմքերը: Հայաստանի անվտանգության գլխավոր գրավականը բնականոն հարաբերություններն են իր հարեւանների հետ»:

Թաթան հերքում է, որ 20 միլիոն դրամ է ստացել I ԼՈՒՐԵՐ I 18:00

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. 3 զոհ կա

3 զոհ. Երեւանի նորակառույց թաղամասի շինհրապարակում աշտարակային կռունկ է ընկել I ԼՈՒՐԵՐI 16:00

Հրահանգում են հեռացնել Արարատով տեսանյութերը. ինչ է կատարվում Երևանի քաղաքապետարանում IԼՈՒՐԵՐI 14:00

Մալաթիայի թաղապետի շուրջ սկանդալը նոր զարգացում է ստանում I ԼՈՒՐԵՐ I 12:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Իրանում հայտարարել են Ադրբեջանի հետ առևտրի աճի մասին՝ չնայած տարածաշրջանային պատերազմին

Բունդեսթագի նախագահը սպառնացել է դահլիճից հեռացնել կարգազանց խմբակցություններին

Լուկաշենկոն խոսել է Բելառուսում Լենինի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին

Յուրի Դուդը հեռակա կալանավորվել է ահաբեկչության կոչեր անելու մեղադրանքով

Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից մեկը հայ է, երկուսը՝ Իրանի քաղաքացի. մանրամասներ (ֆոտո)

54 տնտեսավարողներից 39-ի գործունեությունը կասեցվել է. 13-ի մոտ հայտնաբերվել են միայն մակնշման խախտումներ. ՍԱՏՄ

















