Անջելինա Ջոլիի նախկինում անհայտ 8 լուսանկարներ բավական ազատ դիրքերով հրապարակվել է ամերիկյան Star Magazine-ում: «Ի՞նչ է նա թաքցնում» խորագիրը կրող այս լուսանկարներում, որոնք արվել են 11 տարի առաջ, Ջոլին ներկայանում է մերկ եւ վիշապօձը վզին:

Ինչպես գրում է «Տրուդը», այս լուսանկարները Star Magazine-ին է  ներկայացրել Էնդրյու Մորթոնը` Ջոլիի չարտոնված կենսագրության հեղինակը: Սեւ-սպիտակ լուսանկարներում Ջոլին ներկայանում է «թոփլես», ծխախոտը բերանին, մտրակով եւ սեւ գոտին վզին, որը նման է շան վզնոցի: Մեկ այլ լուսանկարում, կինոաստղը հագել է միայն կովբոյական գլխարկ: Մյուսում նա բոլորովին մերկ է եւ միայն խաչաձեւ փակցրած սեւ ժապավենն է ծածկում նրա պտուկները: Գրում է «Էքսպրես գազետան»:

Ինչպես բացատրել է Մորթոնը, բոլոր այս լուսանկարներն արվել են հերոինի ու մարիխուանայի օգտագործմամբ ուղեկցվող երեկոյի ընթացքում: