Հանրապետության հյուսիսային տարածքներում ապրիլի 30-ին մեծ է կարկուտի հավանականությունը: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մայիսի 1-ին և 3-ին տեղումները հիմնականում կլինեն հյուսիսային երեք մարզերում` Լոռիում, Շիրակում և Տավուշում: Ցիկլոնային բնույթի տեղումներ սպասվում են մայիսի 5-ին և 6-ին` ողջ հանրապետության տարածքում, այդ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-ից մինչև 6 աստիճան»,- ասաց Սուրենյանը։
Մասնագետի խոսքով՝ մայիսի առաջին օրերին հանրապետության մյուս տարածքներում երեկոյան ժամերին և գիշերը կդիտվի անձրև և ամպրոպ:





























