Վերջին 6 տարվա ընթացքում առաջին անգամ այս տարի Արարատյան դաշտավայրում ցրտահարություն չի արձանագրվել: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ապրիլ ամսին հիմնականում ջերմային ֆոնը եղել է կայուն՝ որոշակի տատանումներով: Լեռնային և նախալեռնային շրջաններում ջերմաստիճանը նվազել է և դիտվել են ձյան տեսքով տեղումներ, սակայն հանրապետության հովտային գոտիներում` Արարատյան դաշտ, Սյունիքի հովտային գոտիներ, բարեբախտաբար ցրտահարություն չի եղել»-ասաց նա:

Մասնագետի խոսքով` ապրիլին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղումները եղել են նորմայից բարձր: Հանրապետության հյուսիսային որոշ շրջաններում, հատկապես` Լոռիում և Տավուշում, տեղումների քանակը կազմել է նորմայի մինչև  200 տոկոսը: