Հայաստանում բարեհաջող կերպով շարունակվում է երկու խոշոր ջրամբարների նախագծումը։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողներին հայտնեց ՀՀ ջրային պաշարների պետական հանձնաժողովի պետ Արամ Հարությունյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

Նա նշեց, որ Եղվարդի, Թալինի, Կապսի եւ Վեդու 4 խոշոր ջրամբարներից վերջին երկուսը արդեն նախագծվում են ։«Եթե ամեն բան գնա ըստ պլանի, ապա 2016թ. մենք հավանաբար կձեռնարկենք շինարարությունը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Կապսի ջրամբարի շինարարության ֆինանսավորումն պատրաստում է Գերմանիայի KfW բանկը, իսկ Վեդու ջրամբարինը՝ Ֆրանսիական զարգացման գործակալությունը։