Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ հրաժարվում է ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների ինստիտուտների զարգացմանը նպաստելու հարցերով խորհրդի նախագահի պաշտոնից:

Պամֆիլովան ասել է, թե ինքը մտադիր է արմատապես փոխել իր գործունեության ոլորտը: Հաղորդում է «Փրայմ ՏԱՍՍ»-ը:

«Դա բացարձակ ճշմարտություն է: Ավելին ոչինչ ասել չեմ կարող: Պատճառների մասին կասեմ ավելի ուշ»,- հավելել է նա: