Իրանի իշխանությունները ժամանակավորապես արգելել են ընդդիմադիր թերթի հրապարակումը: Ինչպես հաղորդում է «Ազատությունը» ռադիոկայանը, այսօր Իրանում «Էթեմադ-է Մելլի» ընդդիմադիր թերթը Թեհրանի դատախազության կարգադրությամբ լույս չի տեսել:

Նկատենք, որ հենց այս թերթն էր, որ վերջերս նյութեր էր հրապարակել այն մասին, թե ինչպես են երկրի բանտերում վարվում նախագահական ընտրություններին հետևած անկարգությունների ժամանակ ձերբակալված ընդդիմադիրների հետ: Մասնավորապես, հաղորդվում էր բռնաբարությունների, մարդկանց տանջանքների ենթարկելու և նույնիսկ մահվան դեպքերի մասին: Իրանի իշխանությունները հերքել են այդ տեղեկատվությունը: