ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցել են միջազգային նորմերին համապատասխան եւ կարող են օրինակ ծառայել տարածաշրջանի համար։ Այս մասին մայիսի 4-ին ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների  ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ իր ղեկավարած խորհրդարանական պատվիրակությունը ընտրությունների օրը եղել է տարբեր ընտրական շրջաններում, սակայն նրանցից ոչ մեկում խախտումներ չեն գրանցվել, եւ բողոքներ չեն եղել։  «ԼՂՀ-ում երեկ կայացան ազատ, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ։ Երեկ Արցախի ժողովուրդը իր համար եւս մեկ բախտորոշ քայլ կատարեց, որն ուղղված է ժողովրդավարության ամրապնդմանը»։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են կայացել։