Լեհաստանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 54 կգ քաշային Ալեքսան Շահյանը պարտություն է կրել արդբեջանցի մարզիկից: Շահյանը 3:7 հաշվով զիջել է ադրբեջանցի Էլվին Իսաեւին:
«Armsport.am» կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 64 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նախնական փուլում 5:1 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Պապո Դավիդի նկատմամբ եւ հաջորդ փուլում մրցելու է ադրբեջանցի Տամերիան Աբդուլաեւի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներն առայժմ պայքարի մեջ չեն մտել: Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացված է 8 մարզիկներով:



















