Օգոստոսի 14-ին, ժամը 09.15-ին, Հարավ Կովկասյան Երկաթուղի ՓԲԸ-ի Նորագավիթ-Երեւան գծահատվածում էլ.գնացքը հարվածել է մարդու: Մեկնած օպերատիվ խումբը Երեւան-Նորագավիթ 2-րդ կմ գծահատվածի 2-րդ պիկետում, երկաթուղու խճալիցքի վրա հայտնաբերել է 1962 թ. ծնված Խանում Ղարիբյանի դիակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունը NEWS.am-ին հայտնել է, որ օգոստոսի 14-ին, ժամը 08.45-ի սահմաններում, նշված գծահատվածով անցել է միայն Արմավիր-Երեւան ԷՈ-2-988 էլ. գնացքը` մեքենավար 1950 թ. ծնված Անդրանիկ Պ. եւ նույն դեպոյի մեքենավարի օգնական, 1961 թ. ծնված Սլավիկ Գ.-ն: