Հռոմի գլխավոր օդանավակայանը փակվել է՝ տերմինալում հրդեհի պատճառով, հաղորդում է «Ռեյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական ներկայացուցիչներին:

Նշվում է, որ հրդեհն սկսվել է կեսգիշերի սահմաններում, Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային օդանավակայանի ուղեբեռների պահման գոտու 3-րդ տերմինալում:

Հրշեջները հայտնել են, որ երեք մարդ է տուժել ծխից, բայց լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օդանավակայան են ժամանել 20 հրշեջ մեքենաներ: Օդանավակայան տանող մայրուղին փակվել է: Օդանավակայանը փակ կմնա մինչեւ ժամը 14.00-ն::

Այս պահին հրդեհը տեղայնացվել է: Հրդեհը պատճառները պարզվում են: