Մեքսիկայի Մեխիկո նահանգի ոստիկանությունը հանցագործների ձեռքից 105 ներգաղթյալ է փրկել, հայտնում են նահանգի իշխանությունները։

Ոստիկանության տեղեկություններով՝ առեւանգված մարդկանց բռնի պահել են Ակսապուսկո համայնքում։ Նրանցից մեկին հաջողվել է փախչել եւ տեղյակ պահել իրավապահներին։

Իրականացրած գործողության արդյունքում Կենտրոնական Ամերիկայի ներգաղթյալներին ազատ են արձակել, իսկ նրանց հսկողներից 5 հոգու՝ ձերբակալել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ներգաղթյալների մեծ մասը եղելէ Գվատեմալայից, Հոնդուրասից, Սալվադորից, սակայն նրանց թվում եղել են նաեւ Հնդկաստանի քաղաքացիներ։