ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին`ժամը 00:10-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Ձյան տեղումների պատճառով թեթեւ մարդատար 4-5 ավտոմեքենա արգելակել են Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածում եւ չեն կարողանում շարունակել ընթացքը:

Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: