ՌԴ Յակուտսկ քաղաքում բարի անվտանգության աշխատակիցը բռունցքի հարվածով սպանել է հաճախորդին, գրում է Gazeta-ն։

Հետաքննության տվյալներով՝ մայիսի 3-ին բարի 2 հաճախորդների եւ անվտանգության 2 աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով աշխատակիցը բռունցքով հարվածել է հաճախորդի ծնոտին։ Երիտասարդը վայր է ընկել հատակին ու գիտակցության չգալով՝ մահացել։

Կասկածյալը ձերբակալված է եւ գտնվում է մեկուսարանում։ Իր մեղքը նա ընդունել է մասամբ։