«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եղբորը «Գազպրոմ-Արմենիայի» գլխավոր մեխանիկ նշանակելու նախաձեռնությունը այս պահի դրությամբ տապալված է: «Գազպրոմ-Արմենիայի» տնօրինությունը Այվազյանի եղբորն արդեն ներկայացրել էր աշխատակիցներին, նա արդեն գնացել էր եւ ուսումնասիրել իր աշխատասենյակը:
Նախկին գլխավոր մեխանիկին էլ ազատել էին այդ պաշտոնից, թեեւ ընկերությունը այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատում: Ըստ մեր տեղեկությունների, նախաձեռնությունը տապալվել է մամուլի հրապարակումից հետո: «ՀԺ»-ն գրել էր, որ Աժ գազային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հանձնաժողովի եզրակացությունը հնարավորինս սվաղելու համար պարգեւատրում է ստացել եղբոր պաշտոնի տեսքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























