Մայիսի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների  արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի  Պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ  տեսուչ Արթուր Աճեմյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Արթուր Աճեմյանը, նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող  Կ. Ս.-ի երկու քննությունների  գնահատականները  դրական  նշանակելու գործընթացը  կարգավորելու համար պահանջել եւ ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: