Մայիսի 8-ին Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերը ողողող Հնդկական օվկիանոսի ափամերձ հատվածում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին  տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Երկրաշարժի օջախը եղել է 34 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Սիբոլգա քաղաքից 100 կմ հեռավորության վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ նույնպես չկա։