Չինաստանի Լյաոնինի նահանգում երկաթահրաքարի հանքում հրդեհից 5 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել Ցզյանչան բնակավայրում: Երբ սկսվել է հրդեհը, հանքում եղել է 6 բանվոր, որոնք վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում: Նրանցից մեկին հաջողվել է փրկվել:
Տեղի ունեցածի պատճառներն անհայտ են, հետաքննություն է ընթանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























