Մայիսի 8-ին Պակիստանում օտարերկրյա պատվիրակություն տեղափոխող ուղղաթիռի կործանումից 4 մարդ է զոհվել, հայտնում է AFP-ն։
Ավելի վաղ Պակիստանի բանակի ներկայացուցիչը հայտնել էր, որ ՄԻ-17 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող դպրոցի շինության վրա եւ հրդեհվել։
Դիվանագետներից եւ լրագրողներից բաղկացած պատվիրակությունը թռիչք էր իրականացնում 3 ուղղաթիռներով, գրում է «ՌԻԱ Նովոտի»-ն։





























