Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայանում, որի տերմինալներից մեկում հրդեհ էր բռնկվել, աստիճանաբար վերադառնում է նորմալ կենսագործունեության, սակայն չվերթների կեսը շարունակում է չեղարկված մնալ, եւ ուղեւորները ստիպված են փոխել տոմսերը։
Հիշեցնենք, որ Լեոնարդո Դա Վինչիի անունը կրող 3-րդ միջազգային տերմինալում հրդեհը բռնկվել էր մայիսի 7-ի գիշերը։ Բռնկման պատճառ էր դարձել տերմինալի առեւտրային գոտում կարճ միացումը։ Հրդեհից վնասվել էր մոտ 1000 քառ/մ տարածք, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























