Պակիստանում օտարերկրյա պատվիրակություն տեղափոխող Մի-17 ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհերի քանակը հասել է 7-ի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զոհվել են Նորվեգիայի ու Ֆիլիպինների դեսպանները, Մալայզիայի եւ Ինդոնեզիայի դեսպանների կանայք, վիրավորվել են Լեհաստանի եւ Նիդերլանդների դեսպանները։ Վիրավորվել է նաեւ Լեհաստանի դեսպանի կինը։

Ինչպես իր Թվիթերի էջում գրում է Պակիստանի բանակի պաշտոնական ներկայացուցիչը, զոհվել է նաեւ անձնակազմի 3-րդ անդամը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կա 7 զոհ։ 4 օտարերկրացի (Նորվեգիայի, Ֆիլիպինների դեսպանները, Ինդոնեզիայի, Մալայզիայի դեսպանների տիկնայք), երեք պակիստանցի ՝ 2 օդաչու եւ անձնակազմի մեկ անդամ»,- գրել է Պակիստանի ԶՈւ մամուլի քարտուղար Ասիմ Բաջվան։

Միաժամանակ «Թալիբան» շարժման գրոհայինները ստանձնել են ուղղաթիռի կործանման պատասխանատվությունը ՝ հայտարարելով, որ այն խոցել են հրթիռով։ Գրոհայինների նպատակն է եղել Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը, որը պետք է լիներ ուղղաթիռում։