Ամեն տարի մայիսի երկրորդ շաբաթ նշվում է Արդար առեւտրի համաշխարհային օրը (World Fair Trade Day), իսկ մայիսը համարվում է արդար առեւտրի ամիս: Այդ օրը, Արդար առեւտրի միջազգային կազմակերպության գլխավորությամբ, ավելի քան 70 երկրներից կառույցի անդամ 350 կոլեկտիվների հնարավորություն է ընձեռում հայտարարել արդար առեւտրում իրենց մասնակցության մասին:

Ըստ Calend-ի, ավանդաբար այդ օրը կազմակերպվում են ցուցահանդեսներ, սեմինարներ, համաժողովներ, որոնց մասնակցում են տարբեր երկրների արտադրողներ, որոնք արդար առեւտրի սկզբունքներ են քարոզում:

Այդ միջոցառումները նաեւ ուղղված են ստրկական աշխատանքի հանդեպ հասարակության բացասական վերաբերմունքի ձեւավորմանը եւ ապրանքների արտադրության բնապահպանական պայմանների ուղղությամբ հասարակության ուշադրությունը գրավելուն: