Ղազախստանի հարավ-արեւելքում, այսօր՝ մայիսի 9-ին, 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Ղազախստանի սեյսմոլոգիական ծառայության կայքը:
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 88 կմ դեպի արեւելք: Մասնագետների տվյալներով, երկրաշարժի էներգետիկ դասը կազմել է 8,6, խորությունը՝ 10 կմ, հաղորդում է Gazeta-ն:





























