Ֆիլիպինների իշխանությունները Լուսոն կղզու հյուսիս-արեւելյան մասին հազարավոր բնակիչների են տարհանել սպասվող «Նոուլ» թայֆունից 24 ժամ առաջ, հաղորդում են տեղի իշխանությունները:
Ներկայումս թայֆունը գտնվում է Կատանդուանես կղզուց 210 կմ հեռավորության վրա: Քամու արագությունը հասնում է 160 կմ/ժամի:
Սպասվում է, որ թայֆունը կիրակի կհարվածի Կագայան եւ Իսաբելա կղզիներին: Ընդհատվել է նավային հաղորդակցությունը:





























