ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Stieber's Sweet Shoppe հրուշակեղենի խանութի սեփականատեր Լի Մաննը քաղցրավենիքից սուշի է պատրաստել: Հրուշակագործը առաջարկում է ամենաբազմազան սուշիների լայն տեսականի, փոխանցում է Kedem-ը:
Լի Մաննը ավանդական բրինձը փոխարինել է խրթխրթան բրնձով, իսկ ձուկը՝ ժելատինով: Օրինակ՝ Նիգրի սուշի պատրաստելու համար անհրաժեշտ է ժելատինից պատրաստած ձուկը պատել զեֆիրով, նրա մեջ դնել խրթխրթան բրինձը եւ կապել թզի բարակ շերտով:





























