ԱՄՆ Միսսուրի նահանգի «Ուայթմեն» ավիաբազայի մոտակայքում անհայտ անձինք սպակրակել են օդաչունի վրա, փոխանցում է Associated Press-ը:

Բազայի ներկայացուցչի խոսքով՝ վիրավոր օդաչուն տեղափոխվել է Քանզաս Սիթիի հոսպիտալ: Նրա անունն ու առողջական վիճակի մասին տեղեկությունները չեն հրապարակվում: Միջադեպը տեղի է ուեցել մայիսի 9-ին: Տեղական իրավապահ մարմինները հետաքննություն են վարում:

«Ուայթմեն» բազան գտնվում է Քանզաս Սիթիից 120 կմ հեռավորության վրա: Այնտեղ տեղակայված են Բ-2 կործանիչները եւ Ազգային գվարդիայի ավիացիան: