Արաբական կոալիցիան մայիսի 10-ին Եմենի մայրաքաղաք Սանայում ավիահարվածներ է հասցրել նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի նստավայրի վրա: Համաձայն տեղեկությունների՝ տուժածներ չկան: Նախկին նախագահի ընտանիքը նստավայրում չի եղել, իսկ Սալեհը անգամ Սանայում չի եղել, գրում է Lenta.ru-ն:
2011թ. Սալեհի հրաժարականից հետո իշխանության էր եկել Աբդ Ռաբու Մանսուր Հադին, սակայն նրա քաղաքականությունն առաջ էր բերել շիա հուսիների դժգոհությունը, որոնք 2014թ. հունվարին վերահսկողություն էին հաստատել մայրաքաղաքի վրա, իսկ Հադին լքել էր նստավայրը:
2015թ. մարտից արաբական երկրների կոալիցիան Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողութունը՝ նպատակ ունենալով Հադիին վերադարձնել իշխանության:





























