Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնական այցով ժամանել է Կուբա։ Դա ավելի քան 100 տարվա ընթացքում ֆրանսիացի առաջնորդի առաջին այցն է այդ երկիր։
Սպասվում է, որ Օլանդը Հավանայում կհանդիպի Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ։ Օլանդի ղեկավարած պատվիրակության կազմում լինելու է ֆրանսիական բիզնեսի 20 ներկայացուցիչ։
Ֆրանսիայի նախագահը դարձավ արեւմտյան առաջին նախագահը, որը դեկտեմբերին Հավանայի եւ Վաշինգթոնի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո ժամանում է Կուբա, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նշենք, որ մայիսի 10-ին Կուբայի նախագահը հանդիպել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ։





























