Լեհաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլի ավարտին քաղաքացիների կամարտահայտման, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման եւ հարկային օրենսդրության հարցերով հանրաքվե կանցկացվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի  գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։

Նրա խոսքով՝ նման ձեւափոխումների գաղափարը վաղուց գոյություն պտտվում էր նախագահական նստավայրում, սակայն անցյալ օրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ այս 3 հարցով հանրաքվեն պետք է անցկացվի տեսանելի ապագայում։

Նշենք, որ նախօրեին Լեհաստանում նախագահական ընտրություններ են կայացել։ Համաձայն exit poll-ի տվյալների՝ երկրորդ փուլ են անցել Անջեյ Դուդան՝ 34.5 տոկոս եւ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին՝ 33.1 տոկոս։

Լեհաստանի ԳԸՀ-ն ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակի մայիսի 12-ին։ Ընտրությունների 2-րդ փուլը կկայանա մայիսի 24-ին։