Ինդոնեզիայի հյուսիսում, այսօր՝ մայիսի 12-ի գիշերը, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա, հաղորդում է Ինդոնեզիայի օդերեւութաբանության, կլիմայաբանության եւ երկրաֆիզիկայի ազգային վարչությունը:

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է  Հալմահերա կղզու արեւմտյան ափից 40 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է Սուլավեսի ծովի հատակից 120 կմ խորության վրա:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել: