Նեպալում 5,6 եւ 6,3 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 80 կմ դեպի արեւելք, երկրորդինը՝ 83 կմ դեպի արեւելք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ այսօր՝ մայիսի 12-ին, 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել Նեպալում: Առնվազն 4 մարդ է մահացել Չաուտարա քաղաքում: