ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մարի Հարֆն իրեն վիրավորական ենթատեքստով շիկահեր անվանած Անկարայի քաղաքապետին երկրորդ անգամ է «տեղը դրել»։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Թուրքիայում կազմակերպվելիք ՆԱՏՕ-ի համաժողովին մասնակցելու համար Անկարա ժամանող ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մարի Հարֆից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյուք այդ համաժողովին մասնակցելո՞ւ է Անկարայի քաղաքապետը։

Մարի Հարֆը պատասխանել է, թե Անկարայի քաղաքապետն այդ համաժողովներին մասնկացելու մակարդակը չունի։

Նշենք, որ Բալթիմորի իրադարձությունների հետ կապված Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյուքչեքը Twitter-ում գրառում էր արել՝ դիմելով Մարի Հարֆին հետեւյալ խոսքերով. «Դե, շիկահեր, սրանց պատասխան տուր»։