Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպել են Սոչիում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պլանավորվում է, որ Լավրովն ու Քերրին ծաղկեպսակներ կդնեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հուշահամալիրում։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի նաեւ Ուկրաինայում, Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Ջոն Քերրիին»: