Նեպալում տեղի ունեցած նոր ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել ավելի քան 300 մարդ, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ զոհվել է 4 մարդ։ Եվս 2 մարդ մահացել է Նեպալի սահմանակից հնդկական Բիհար նահանգում։
Հիշեցնենք, որ այսօր Նեպալում 5,6 եւ 6,3 մագնիտուդով երկու երկրաշարժ էր գրանցվել։ Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 80 կմ դեպի արեւելք, երկրորդինը՝ 83 կմ դեպի արեւելք, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























