Մեկ տարի անց Հայաստանում աշխատանքային գրքույկները կվերանան։ Այս մասին մայիսի 12-ին լրագրողներին հայտնել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը։ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը արդեն հավանություն է ստացել Կառավարության կողմից եւ անցել է խորհրդարան։

Իրենց տվյալների մասին քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու կարգը կորոշվի ավելի ուշ, առանձին ակտով, հավելեց Ավետիսյանը։ «Ամեն դեպքում, աշխատանքային գրքույկը անախրոնիզմ է։ Այսօր նման բան կա աշխարհի միայն 3 երկրում»,- ասաց նա։  Գործող աշխատանքային գրքույկները շրջանառության մեջ կմնան օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ես մեկ տարի։