Նեպալում այսօր առավոտյան տեղի ունեցած 7.3 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը։

«Համաձայն վերջին տեղեկությունների՝ զոհվել է 36, վիրավորվել 1117 մարդ»,- ասված է հայտարարության մեջ։

Ցնցումները զգացվել են նաեւ Հնդկաստանում, որտեղ իրենց աշխատանքներն են դադարեցրել Նյու Դելիի եւ Կալկաթայի մետրոպոլիտեննները։ Բիհար նահանգում մահացել է 10 մարդ, գրում է ՏԱՍՍ-ը։