Առնվազն 12 մարդ է մահացել հնդկական Բիհար նահանգում՝ Նեպալում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հաղորդում է Hindustan Times պարբերականը։

Ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհերի մասին։ Նեպալի արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնի տվյալներով, ներկայումս պարզվել է, որ զոհվել է 36 մադր, վիրավորվել 1117-ը։ Մեկ մարդ մահացել է Չինաստանի տարածքում։

7,3 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ցնցումները գրանցվել են առավոտյան, ժամը 7։05-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Կատմանդուից 83 կմ հեռավորության վրա, օջախը՝ 18,5 կմ խորության տակ։ Դրանից հետո եւս վեց ետցնցում է եղել, որոնցից ամենաուժգինը՝ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ։