Չնայած, որ Թուրքիայում արդեն երրորդ ամիսն է, ինչ նկատվում է գործազրկության մակարդակի նվազում, այնուամենայնիվ Թուրքիան դեռեւս հինգերորդն է գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների շարքում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Ihlassondakika կայքէջը։

Թուրքիայում գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է այս տարվա փետրվարին՝ կազմելով 16,1%։ Մարտին գործազրկությունը կազմել է` 15,8%, ապրիլին` 14,9%, իսկ մայիսին՝ 13,6%։

Աշխարհում գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեն Հարավային Աֆրիկան՝ 23,6%, Իսպանիան` 18,1%, Լիտվան` 15,6% եւ Էստոնիան (մոտ 14%)։ Եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը տատանվում է 10%-ի շրջակայքում։